ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ինչ հարկեր են «մոգոնում»

Ինչ հարկեր են «մոգոնում»
14.06.2016 | 00:23

Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց հարկային նոր օրենսգիրքը, որը, պատասխանատուների պնդմամբ, պետք է բեկումնային լինի ոլորտի համար: Սակայն, ինչպես միշտ, խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար:


Իրականում այս հարցով, մեր տեղեկություններով, շատ մտահոգված է «թիրախային» խումբը, իմա` գործարար շրջանակները: Ոմանք մտավախություն ունեն, որ հարկային բեռի թեթևացման փոխարեն, նախընտրական տարում նոր օրենսգրքով իրենցից գումարներ են «օրինական» գանձում: Ավելին, օրենքից տեղյակներն էլ վստահեցնում են, որ շատ դրույթներ երկակի կարելի է «օգտագործել», այսինքն` քաղաքական իշխանության հովանավորչությամբ դրանք կարող են հօգուտ իրենց ծառայել, հակառակ պարագայում ՊԵԿ-ը կարող է իրենցից «կլպել-տանել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ